Այսօր Գեղարքունքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
ժամը 11:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունն առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ 37-ամյա մի կին, որի ինքնությունը ճշտվում է: Պայթյունի հետևանքով տան պատերը փլուվել են:
Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ տան ներսում հայտնաբերվել է տան բնակիչ Ե․ Մ․-ի (ծնված 1986 թ․) դին: