Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա և Ղուկասավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ այրվում են կուտակված աղբ և պլաստմասե իրեր:
ԶԼՄ-ն հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։