Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 118, վիրավորվել ավելի քան 250 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ, օջախի խորությունը՝ 10 կմ։ Ջիքսիշան շրջանի իշխանությունները, որտեղ երկրաշարժի էպիկենտրոնն է եղել, վնասվել է մոտ 5000 շենք և շինություն:
Հաղորդում են, որ փրկարարները ողջ մնացածներին որոնում են -13°C-ից ցածր ջերմաստիճանում: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը խափանվել է:
Երկրաշարժը տեղի է ունեցել Գանսու նահանգում կեսգիշերին մոտ՝ փլուզելով շենքերը և վնասելով ենթակառուցվածքները ինչպես Գանսու նահանգում, այնպես էլ հարևան Ցինհայ նահանգում: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է Սինցզյան նահանգում։