Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնած Աշոտ Խաչատրյանին:
Վարչապետն այս մասին գրառում է կատարել Facebook-ի իր էջում ՝ հրապարակելով նաև ԱԺ նախագահի ՝ Խաչատրյանի հետ հանդիպման մասին հրապարակումը։
«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները», – գրել է կառավարության ղեկավարը:
Նա շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին ՝ հաջողություն և իմաստություն մաղթելով այդ պատասխանատու պաշտոնում։
«Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա»,-ասել է վարչապետը: