Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշել է, որ այսօր ՀՀ արդարադատության ամենախայտառակ էջերից մեկն է։
«Վերաքննիչ քրեական դատարանը թաղեց արդարադատությունը։ Չնայած այդպես էլ պետք է լիներ։ Երբ գործերը ձեռքով մակագրում են չակերտավոր հատընտիր դատավորների, իրար հետևից նման որոշումներ պետք է կայացվեն։ Սա նախադեպը չունեցող որոշում է։ Սա խայտառակության գագաթնակետն է։ Ես որոշումը հրապարակելուց հետո դատավորին ասացի՝ ո՞նց է այսքանից հետո շարունակելու ապրել»,- ասաց նա՝ հավելելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը, 30 մլն գրավը վերադարձրել է՝ ուժի մեջ թողնելով կալանավորման որոշումը։
Պաշտտպանը նշեց, որ որոշումը ստանալուն պես այն բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում։