«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) արդարացրեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վ.Գասպարյանին ՀՀ քր.օր-ի 164 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում»:
Այս մասին հայտնում է Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը): Քրեական գործը հարուցվել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների դիմումի հիման վրա: