Այս փուլում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան երկաթուղային հաղորդակցության և ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ, սակայն ճանապարհի հստակ երթուղին դեռ որոշված չէ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին, մասնավորապես, ասել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Դա ապագա քննարկման հարց է», – ասել է նա: