Դեկտեմբերի 29-ին Հայաստան վերադարձած գերիներից մեկը ձերբակալվել է։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ռազմագերիներից Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է․ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել 5 հայ ռազմագերիների։
Հավելենք, որ ավելի վաղ տասը հայ ռազմագերիներ հայրենիք են վերադարձել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ:
ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ Ադրբեջանոււմ հաստատված գերիների թիվը 50 է, իսկ չպաշտոնականացված տեղեկություններով՝ հավելյալ 80 գերի կա։