• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Դեկտեմբեր 2023 06:17
  • 402.88
  • 438.7
  • 4.47
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՀՀ ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն անվանել է միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտում

Իրավունք,
29 Սեպտեմբեր 2023 21:56
ShareShareShare
Наш Telegram
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին
telegram

Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ, հայտարարել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների ու չափանիշների խախտմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Մանասյանը մասնավորապես առանձնացրել է հետևյալ հանգամանքները՝

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալման գործընթացը մանրամասն տեսանկարահանել է: Դրանից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել են ձերբակալման գործընթացը պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մի քանի ծառայողներ ձերբակալում և տեղափոխում Ռուբեն Վարդանյանին: Այնուհետև, մեկ այլ լուսանկարում երևում են ադրբեջանական երկու ծառայողներ, որոնք բռնել են Ռուբեն Վարդանյանի ձեռքերը, իսկ նրանց հետևում կանգնած է դիմակավորված զինված ծառայողը: Մեկ այլ տեսանյութում ադրբեջանական անվտանգության երկու զինված ու դիմակավորված ծառայողներ Ռուբեն Վարդանյանին տեղափոխում են՝ ձեռքերը մեջքին ոլորած ու ձեռնաշղթայված, գլուխը կախ վիճակում ՝ տեսանկարահանելով ամբողջ գործընթացը:

Ադրբեջանական մեդիա տիրույթում լայնորեն տարածում են այս տեսանյութը, որն ուղեկցվում է Ռուբեն Վարդանյանին ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և հայերի նկատմամբ խորքային ատելությամբ:

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը, նրա նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելն, ի թիվս այլնի, ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է:

Այս համատեքստում հատկանշական է, որ մինչև Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելն անգամ Ադրբեջանի նախագահը, պաշտոնատար անձինք իրենց ելույթներում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները նրան արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։

Հարկ է ընդգծել, որ արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Արդար դատաքննության իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և լրատվամիջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանության հարցերին, հստակ արձանագրել է, որ կասկածյալի վերաբերյալ կադրերը հեռուստատեսությամբ հեռարձակելը արդար դատաքննության իրավունքի խախտման վտանգներ է պարունակում։ Իսկ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում ազատությունից զրկելու կամայականության վերաբերյալ Եվրոպական դատարանը հաստատել է, որ «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում սոսկ ազգային օրենսդրության պահանջների բավարարմամբ. ցանկացած պարագայում՝ ազատությունից զրկելը կարող է օրինական լինել միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխանելու դեպքում։

Վերը շարադրվածի հաշվառմամբ և Ադրբեջանի՝ խորը արմատներ ունեցող հայատյացության քաղաքականությունը նկատի ունենալով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և մյուս անձանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային իրավական չափորոշիչների խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։

Պաշտպանը շարունակում է ստանալ ահազանգեր Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղաշարժի ընթացքում Ադրբեջանի կողմից անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին միջամտության վերաբերյալ և ընդգծում է, որ իրավական երաշխիքներին առնչվող վերը նշված բոլոր դիտարկումները վերաբերելի են նաև մնացյալ դեպքերին:

Վերը շարադրվածն ամրապնդում է մտավախությունն առ այն, որ նման պայմաններում Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ:

Նշված անձանց հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկումը և իրավասու մարմինների ու մարդու իրավունքների մանդատ ունեցող դերակատարների արագ և համարժեք արձագանքը խիստ անհրաժեշտություն են։

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։

telegram
Tags: ԱդրբեջանԱնահիտ մանասյանՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ է․ պաշտպան

Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ է․ պաշտպան

02 Դեկտեմբեր 2023 16:33

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ է, այս մասին Armenia...

Արաքս գետի ավազանում ապօրինի ընդերքօգտագործման գործով պետությանն է վերադարձվել  6․5 մլն դրամ․ ՔԿ

Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա․ ՔԿ

02 Դեկտեմբեր 2023 14:06

Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես, Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ծանոթից տեղեկանալով,...

Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Չալաբյանի պաշտպանը չի բացառել, որ դատարանը նրան կկալանավորի. ԶԼՄ

02 Դեկտեմբեր 2023 10:17

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազատ Հարությունյանը չի բացառել, որ դատարանը նրան կկալանավորի, գրել է «Հրապարակ»-ը: «Ամսի...

Քննչական կոմիտեին 200 մլն դրամ կփոխանցվի

Սպանելու նպատակով 4 անգամ կրակել է կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենային․ ՀՀ ՔԿ

01 Դեկտեմբեր 2023 23:54

Երիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, որոսրդական հրացանով 4 անգամ կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենային, նրա նկատմամբ...

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի․ փաստաբան

01 Դեկտեմբեր 2023 20:21

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի։ «Դատարանը որոշեց բողոքը մասնակիորեն բավարարել...

Проходит судебное заседание по делу экс-командира 3-го армейского корпуса ВС Армении Григория Хачатурова (прямое включение)

Ընթանում է Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը (ուղիղ)

01 Դեկտեմբեր 2023 18:15

Ավելին
  • Լուրեր
Մաքոլեյ Քալկինը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Մաքոլեյ Քալկինը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

02 Դեկտեմբեր 2023 23:30
Կարմիր զգեստը Ամանորի լավագույն ընտրությունն է․ 8 թրենդային մոդել յուրաքանչյուր ճաշակի համար

Կարմիր զգեստը Ամանորի լավագույն ընտրությունն է․ 8 թրենդային մոդել յուրաքանչյուր ճաշակի համար

02 Դեկտեմբեր 2023 22:44
ՀՀ շախմատի ֆեդերացիան հրապարակել է 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը

ՀՀ շախմատի ֆեդերացիան հրապարակել է 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը

02 Դեկտեմբեր 2023 21:50
Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել․ Բաքվում Իրանի դեսպան

Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել․ Բաքվում Իրանի դեսպան

02 Դեկտեմբեր 2023 21:17
Գազան հայտնել է 170 և ավելի զոհի մասին հրադադարի ավարտից հետո

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

02 Դեկտեմբեր 2023 20:33
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Ֆիլիպինների ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

02 Դեկտեմբեր 2023 19:36
Полицейские задержали в Ереване 13 активистов движения «Занг»

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման 13 մասնակցի

02 Դեկտեմբեր 2023 18:35
Глава Генштаба ВС Азербайджана проверил боеготовность частей на границе с Арменией

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստուգել է ՀՀ-ի հետ սահմանին ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը

02 Դեկտեմբեր 2023 17:32
Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ է․ պաշտպան

Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ է․ պաշտպան

02 Դեկտեմբեր 2023 16:33
Աբովյան քաղաքում ավտոմեքենաների բախման հետևանքով կա 7 վիրավոր

Աբովյան քաղաքում ավտոմեքենաների բախման հետևանքով կա 7 վիրավոր

02 Դեկտեմբեր 2023 15:55
Մաքոլեյ Քալկինը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
ժամանց

Մաքոլեյ Քալկինը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

02 Դեկտեմբեր 2023 23:30

Հոլիվուդի Փառքի ծառուղում նոր աստղ է հայտնվել՝ այդ պատվին արժանացել է «Один дома» ֆիլմի Մաքոլեյ Քալկինը, գրում է «КиноРепортер»-ը։ Դերասանին...

Կարդալ
Կարմիր զգեստը Ամանորի լավագույն ընտրությունն է․ 8 թրենդային մոդել յուրաքանչյուր ճաշակի համար
Ոճ

Կարմիր զգեստը Ամանորի լավագույն ընտրությունն է․ 8 թրենդային մոդել յուրաքանչյուր ճաշակի համար

02 Դեկտեմբեր 2023 22:44

Ինչպես գիտեք, սահնակը պետք է պատրաստել ամռանը, իսկ ամանորյա խնջույքի կերպարը` տոնից առնվազն մեկուկես ամիս առաջ: Մինչ Ամանորի շտապողականությունը սկսվելը,...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ