Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Դատարանի որոշումը հրապարակել է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ ըստ դատախազ Պետրոս Պետրոսյանի ընթերցած մեղադրական ճառի՝ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։