Արմեն Փամբուխչյանը, ով վերջերս վայր է դրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները, կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Փամբուխչյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ինքը կառավարությունից եկավ խորհրդարան, եթե կրկին վերադառնալու է այնտեղ, պատգամավորը նշել է, որ ընտրություններից հետո խորհրդարանում հեղափոխական թիմ էր հավաքվում, ցանկացել է մաս կազմել օրենսդիրում ծավալվող գերծընթացներին։
«Երկամյա պատգամավորական աշխատանքից հետո ես հասկացա, որ իմ ունակություններն ու հմտություններն ավելի արդյունավետ եմ իրականացնելու գործադիրում, և մեր քաղաքական թիմը ինձ աջակցեց», – ասել է Փամբուխչյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։