Ինչ-որ պահ է եղել, որ անհրաժեշտություն է առաջացել և ճիշտ է համարվել հենց այդ ժամանակ դիմել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվաչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։
«Ինչ- որ պահ է եղել, որ կուտակումները ու դիսլոկացիան վկայել են այն մասին, որ ճիշտ կլինի այդ պահին դիմել ՌԴ-ին։ Երևի, կար իրավիճակ, որի պարագայում առկա էր վտանգ ու սպառնալիք նաև Հայաստանի սահմանների համար, և դիմեց»,- մեկնաբանեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին, նշելով, որ մարտական գործողությունները մոտեցել են ՀՀ սահմանին։
Պուտինն էլ պատասխանել էր, որ կմիջամտի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք։