Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ից ընդդիմությունը՝ 16 կուսակցություններով պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարբերաբար կազմակերպվում են բողոքի հանրահավաքներ։
Դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել վարչապետին՝ ժամանակ տալով մինչ դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ը։ Ժամկետի լրանալուն պես ողջ ՀՀ տարածքում սկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։