ՀՀ տարածքում՝ Սյունիքում, սահմանազատում է կատարվում։ Այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում։ Այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ այդ փաստաթղթի էլ առաջ ենք շարժվում»,- շեշտել է նա և հիշատակել ՊՆ-ի հայտարարությունը։
Իսկ ՊՆ-ի հավաստմամբ՝ Հայաստանի տարածքից որևէ զիջում չի լինելու։
Արմեն Գրիգորյանը հրաժարվել է պատասխանել իր իրաժարականի մասին լուրերին։
Հիշեցնենք, որ այսօր ևս Սյունիքի մարզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Բնակիչներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։ Սյունիքում սահմանազատման աշխատանքներ են կատարվում։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը դեռ հստակեցված չէ։