Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ է օգտագործել՝ որպես անօդաչու թռչող սարք՝ ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնել է Middle East Eye-ը։
Ինչպես նշում է պարբերականը, ադրբեջանցի ինժեներները «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռի վրա հեռակառավարման համակարգ են տեղադրել՝ դրանք համադրելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ:
Middle East Eye-ը հաղորդում է, որ ադրբեջանցի զինվորականները պնդում են, որ պատերազմի ժամանակ ոչնչացվել է C-300 վեց համակարգ։
2020թ. հոկտեմբերին ռուսական ԶԼՄ-ներն արբանյակային լուսանկար են հրապարակել. ադրբեջանական Գյանջա քաղաքից ոչ հեռու գտնվող Եվլախ օդանավակայանում գտնվող «ԱՆ-2» տիպի 50 ինքնաթիռ է ցուցադրված։