Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։
Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների՝ ԱՊՀ նախարարների խորհրդի շրջանակներում, նախատեսվում է քննարկում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև»,-ասաց նա: