Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների կարծիքով՝ 30 տարի երկիրը թալանվել է, ամեն ինչ վատ է եղել, իսկ իրենք մեղավոր չեն։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ժողովուրդ, 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն։ 3 տարին նշանակում է 30 տարվա 10 տոկոսը։ Գայիք ասեիք՝ 10 տոկոսով մարդկանց կյանքը լավացել է։ Բայց ոչ թե երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ մեղավորները նախկիններն են։ Որ նրանք մեղավոր չլինեին, դուք այստեղ ի՞նչ գործ էիք անում»,- հարց բարձրացրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Ըստ նրա՝ եթե ուզում ենք իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անել:
«Ես պաշտոնական առաջարկ եմ անում բոլոր նախկին իշխանություններին՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, մի կողմ քաշվեք, եւ մենք այս մարդկանց կդարձնենք փոքր ընդդիմություն: Եթե չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով: Թույլ չենք տալու, որ որեւէ ձեւով շարունակվի այս ազգակործան պատուհաս վիճակը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․