Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ Ադրբեջանին հարկադրելու ազատ արձակել հայ ռազմագերիներին: ԱԺ-ում այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Պատգամավորները նշել են, որ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, այն 112 անձանց մասին է, որոնց վերաբերալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն, և այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր»,- հայտնեց Եղոյանը՝ նշելով, որ ԵԽ պատգամավորների պնդմամբ՝ թեև Ադբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք, իբր թե, խախտել են հրադադարի ռեժիմը, այդուհանդերձ, ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 գերի։ Դեռևս հստակ չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։
Մանրամասները՝ տեսանյութում․