«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է վերջերս։ Կուսակցության նախագահն է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Երեկ կայացել է կուսակցության համագումարը, ներկայացվել են քաղաքական ուժի նպատակներն ու հետագա անելիքները։ Կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին՝ չբացառելով միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։