Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ:
«Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո այդ հարցում ավելի հստակություն կմտցվի։ Խաղաղ պայմանագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք դրան պատրաստ ենք»,- գրել է Ալիևը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ Ալիևն ավելի վաղ էլ հայտարարել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հնարավորության մասին՝ ընդգծելով, որ դրա համար Երևանի քաղաքական կամքն է պետք: