Տավուշի մարզում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը կրակային պատրաստություն է իրականացնում:
Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը՝ պատասխանելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին «Արմենպրես»-ի հարցին:
«Տավուշում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը կրակային պատրաստություն է իրականացնում: Ըստ ամենայնի, դա են շփոթել սահմանային կրակոցների հետ: Հակառակորդի կողմից կրակոցների և կրակոցների մասին լուրերը չեն հաստատվել»,- նշեց Գևորգ Ալթունյանը:
Հիշեցնենք, որ Բերդում տեղի ունեցող կրակոցների մասին լուրն Armenia Today-ի հետ զրույցում հերքել էր նաև համայնքապետարանի աշխատակիցը։