ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում:
«Նիկո՛լ Փաշինյան, ես քեզ բանավեճի եմ հրավիրում՝ խոսելու ներկայի ու ապագայի մասին: Ակնհայտ է, որ դա այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին: Պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել: Ահա դա կլինի բանավեճ, կարող ենք խոսել ներկայի և ապագայի, ոչ թե նախկինների «մեյդը» փռելու մասին», – ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Մարուքյանն՝ ավելացնելով, որ սպասում է Փաշինյանի պատասխանին: