«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասօր՝ հունիսի 23-ին ասաց, որ դեռ վերջնական չեն կողմնորոշվել՝ ընդունո՞ւմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։
Նա նշեց, որ հավաքագրվում են բոլոր փաստարկները և երբ կստացվի ՍԴ որոշումն այն ժամանակ էլ «Պատիվ ունեմ»-ը կհայտնի՝ ընդունում է արդյունքները և գնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ։ Նա նաև նշեց, որ եթե դաշինքը գնա խորհրդարան, ապա ինքը կգնա նրանց հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։