Ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 15 հայերի ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն:
«Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով ենք, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել կայուն կարգավորման համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 հայ ռազմագերիների: Նրանք բոլորը Շիրակի մարզից են: Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Քաշաթաղի և Հադրութի շրջանի հարավային հատվածների ականապատ դաշտերի քարտեզները: