ԱԺ ըննդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ներկայացնելիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատեց, որ նա բանակում չի ծառայել։
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ Իշխան Սաղաթելյանը կրթություն է ստացել և այդ պատճառով է ազատվել ծառայությունից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով Հայկ Սարգսյանին, մատնանշեց, որ Իշխան Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է և ասպիրանտուրայում սովորելու պատճառով է ազատվել ծառայությունից, այլ ոչ թե ինքնավնասումով բանակից «թռած»։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։