8-րդ գումարման ԱԺ-ն շարունակում է աշխատանքը։ Այսօր քննարկում են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Տեղեկացնենք, որ «ՔՊ» խմբակցությունը որպես թեկնածու առաջադրել է Անդրանիկ Քոչարյանին։
Նախորդ գումարման ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը նույն պաշտոնն էր զբաղեցնում։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է առաջադրել Վահե Հակոբյանին, ՔՊ-ն էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ է առաջադրել Վլադիմիր Վարդանյանին։