Արցախն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, չափազանցված չի լինի, եթե ասենք՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը վտանգված են: Այս մասին 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր պետության առջև ծառացած սպառնալքիները չեզոքացնելու և անվտանգությունն ապահովելու համար կարևոր է տեղի ունեցածի օբյեկտիվ ու հանգամանալից վեերլուծությունը: 2018-ին թվում էր, որ երկրում ձևավորվող նոր իշխանությունը, ունենալով ժողովրդի լիակատար վստահությունը, իրական բարեփոխումների է գնալու բոլոր բնագավառներում: Սակայն նրանք առաջնահերոթյուն համարեցին բոլոր ռեսուրսներն ուղղել պետության անվտանգությունն ապահովող սեփական բանակը հեղինակազրկելու և քանդելու գործընթացին»,-նշել է նա՝ շեշտելով, որ բանակի գեներալների դատավարությունները դավադրության սկիզբն էին:
Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվել է կոտրել դժվար պահերին մի բռունցք դառնալու հայ ժողովրդր հավաքական կամքը:
«Մենք հետամուտ ենք լինելու Արցախյան վերջին պատերազմում պարտության իրական պատճառները քննող անկողմնակալ հանձնաժողովի ստեղծմանը: Արցախը հանձնած դավադիր ուժերը դատարանի առջև են կանգնելու: Վերլուծելով բուն մարտական գորխողությունները՝ պետք է արձանագրենք, որ այն բուն հատվածները. որտեղ թշնամու բանակն ուղիղ մարտի է բռնվել հայկական ստորաբաժանումների հետ, կրել է ծանր կորուստներ: Փաստն այն է, որ նրանք կարողացել են մխրճվել Արցախի լավ կահավորված 283 սահամանգծի մոտ 20 կլմ հատվածում, իսկ այնուհետև, չկանգնեցնելով նրանց առաջխաղաղացումը, նրանց թույլ է տրվել առաջ գալ: Պետության աջակցության դեպքում հայկական բանակն ի զորու էր միայնակ պատերազմ մղել»:
Սեյրան Օհանյանն իր ուղերձջում դիմել է Հայկական բանակի զինվորներին, սպաներին, ենթասպաներին, կամավորականներին, ժողովրդին:
Մնարմասնասները՝ տեսաուղերձում: