Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Պապիկյանի հետ միասին ՌԴ կմեկնեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանը։