Հոկտեմբերի 14-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Քննարկվել են նաև վերջին միջադեպերը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու նպատակով մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք», — հայտարարել Է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Իրանից Ռուսաստան արտահանմանը խոչընդոտելու հարցին:
«Մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի միջեւ սահմանային լարվածության թուլացման օգտին։ Մենք համոզված ենք, որ միմյանց մոտ գտնվող այս երկու պետությունների նկատմամբ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,-նշել Է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանն իր ջանքերն է գործադրում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
«Մեր աշխատանքի հիմքում, անշուշտ, տարածաշրջանի բոլոր երկրների շահերը հաշվի առնելն է», — ընդգծել է Զախարովան՝ նշելով, որ այդ երկրների թվում նաև Իրանն է։