Մեր ընկալմամբ` մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերն ավելի երկար են մնալու Արցախում, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավելի վաղ արված իր այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ ավելի երկար մնա Արցախում, քան նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։
Նա նշեց, որ այդ հարցը ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոք Ռուսաստանի իր գործընկերոջ հետ քննարկում է, և նշված եզրահանգմանը հենց այդ քննարկումներից են եկել։
Հարցին՝ ի՞նչն է նման հիմք տալիս, Գրիգորյանն ասաց․
«Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար, դրանք հնարավարություն են տալիս ենթադրելու, որ խաղաղապահ ուժերն ավելի երկար կմնան»,- ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հերթական հայտարարարությանը, որտեղ նա կրկին խոսել է հայ-թուրքական հարաբերությունները հաստատելու մասին և ևս մեկ անգամ նշել նախապայմանները՝ Գրիգորյանը նշեց․
«Մենք պատրաստ ենք հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, քննարկել հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին նաև ՌԴ-ի մեր գործընկերների հետ ենք քննարկում»։
Մանրամասները՝ տեսնայութում։