Աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 7 Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի տեսակոնֆերանսի շուրջ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ, սակայն հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ։ Բայց այստեղ մենք ուզում ենք նշել, որ չկան հստակ պայմանավորվածություններ և պատկերացում, թե երբ կարող է տեղի ունենալ տեսակոնֆերանսը: Աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։