Հայաստանում դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 472 528-ը կամ 42,48 %-ը։ Մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 38 համայնքներում։
Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում, ամենապասիվ համայնքը Արմավիրն է։