Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին:
Նրա թեկնածությունն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ Եղիշե Սողոմոնյանը տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ է, մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվել է հաշվապահական գործունեությամբ: