Այն, ինչ կատարվում է, իրավական լկտիություն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։
Նա ևս մասնակցում էր ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի բողոքի ակցիային։ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ Առուշ Առուշանյանի պաշտպանության բողոքի ակցիային իր ներկայությամբ հայտարարում է երկրում տիրող ապօրինությունների դեմ իր բողոքի մասին։
Խոսելով դատական համակարգում տեղի ունեցող գործընթացների մասին՝ Քոչարյանը նշել է․ «Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ավելացնելու ոչինչ չկա։ Այս գործընթացները վաղուց դուրս են եկել իրավական նորմերի սահմաններից։ Այն, ինչ կատարվում է, կարելի է բնութագրել մեկ բառով՝ լկտիություն»,- եզրափակեց նա։