Հայաստանի պաշտոնական դիմումի և հիմքերի առկայության դեպքում ՀԱՊԿ կողմից աջակցություն կցուցաբերվի։ Այս մասին «Վալդայ» ակումբում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ես վստահ եմ, որ հիմքերի և պաշտոնական դիմումի առկայության դեպքում Հայաստանին համապատասխան օգնություն կցուցաբերվի»,- հայտարարել է Զասը՝ պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ կառույցի անգործության մասին հարցին, որը, չլինելով ՀԱՊԿ անդամ, օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն իր հերթին կոչ է արել չառաջնորդվել հիպոթետիկ ենթադրություններով, թե ինչ կլինի, եթե Հայաստանը դիմի։ Նա հայտարարել է, որ դիմելու դեպքում դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։
«Հարցն այն է, թե ինչ է պահանջվելու, ինչ ծավալով, որ տարածքում։ Նման ուղերձի ընդունման դեպքում, իսկ փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք արագ դիտարկել նման ուղերձները, երբ ակնհայտ է քննադատություն, անկասկած, մենք կկարողանանք արագ և օպերատիվ արձագանքել»,- ասել է Պանկինը՝ հավելելով, որ դաշնակիցներն ավելի մոտ են, քան մնացած բոլորը, ովքեր գտնվում են ՀԱՊԿ սահմաններից դուրս։