Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC-ը։
Պատվիրակության կազմում կարող են լինել պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ասել է Պեսկովը։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Կռիվներ են ընթանում ամբողջ Ուկրաինայում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ կանգնեցնելու մարդկանց մահը»,- ասել է Զելենսկին։
Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցել Ուկրաինայի հետ։