Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Հայաստանը, բնականաբար, խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով, բնականաբար, մենք կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Յուրաքանչյուր պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ և, ՀՀ-ն, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։ Իհարկե, այս գործընթացը մտահոգիչ է և, Հայաստանի Հանրապետությունը, լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից՝ նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ Բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին, և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման արդյունքում»,- ասաց Աղաջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։