ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթով անդրադարձել է ընդդիմության այսօրվա հայտարարությանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ նիստերին։ Նա հայտնեց, որ մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ համայնքներ։
««Հայաստան» խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու ընդհանրապես չգալ այս դահլիճ։ Բայց՝ ոչ։ Պարտադիր պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին՝ ասելով, թե սա քաղաքական ակցիա է, խնդրում ենք մեր բացակաները համարել հարգելի և աշխաատավարձից չպահել։ Սա է այսօրվա ընդդիմությունը։ Բա, լավ, ինչո՞ւ մանդատները վայր չեք դնում։ Կարո՞ղ եք դնել։ Վստահ եմ, որ չեք կարող դնել։ Վայր դրեք մանդատները, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ի՞նչ եք անում այստեղ, ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։