Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը։
Ի պատասխան՝ ամբիոնին մոտեցած ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, ՊՆ նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այն դնել ԱԺ ամբիոնին»։
Ալեքսանյանը ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից հանեց Սեյրան Օհանյանի տեղադրած դրոշը։
Մանրամասները՝ տեսանութում։