ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լին Թրեյսին կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Լին Թրեյսին ապրիլի 27-28-ը Բաքվում կմասնակցի Mission Leadership Conference-ին:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնականի տեղակալի պաշտոնակատար Մարկ Սիմակովսկին, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ աջակցության համակարգող Գրեգ Նաարդենը և Կովկասի բանակցությունների գծով պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը:
Հաղորդվում է, որ առաքելությունների ղեկավարների համաժողովները պարբերաբար անցկացվում են: 2021 թվականի վերջին համաժողովը հյուրընկալվել է Երևանում ԱՄՆ դեսպանատանը։ Բաքվում և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատները հյուրընկալել են համաժողովներ 2019 և 2018 թվականներին։ 2020 թվականին համաժողովը չկայացավ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։