Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի հենասյունները։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար Արցախի հարցը երբեք տարածքային խնդիր չի եղել։
«Ընդդիմությունն ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգից։ Ընդդիմադիրների այս դիրքորոշումը լեգիտիմ է։ Ցավոք, հրաժարվում են ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այս հարցի շուրջ քննարկումներից»,- ընդգծեց Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ այս հարցում Արցախի դիրքորոշումը վճռորոշ է լինելու։
Փաշինյանը հայտնեց, որ հիմա բանակցություններ են ընթանում բանակցություններ սկսելու վերաբերյալ։