Ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չունեցավ: Նիստին ներկա էր 33 պատգամավոր, քվորում չապահովվեց:
Նշենք, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: