«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտյան Դեմիրճյան փողոցի կողմից կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում են «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության անդամները։
Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։