ՀՀ ՊԲ առաջին զորամիավորման ստորաբաժանումներում ողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ:
Տեխզննման աշխատանքներն անց են կացվում ռազմավարական զորավարժությունների շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը։
Աղբյուրը հայտնում է, որ մարտական տեխնիկան նախապատրաստվում է ոչնչացնելու և համապատասխան հարվածներ հասցնելու պայմանական հակառակորդին։