Կառավարությունը Պաշտպանության նախարարությանը 35 միլիարդ դրամ (85 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացրեց: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:
Գումարը կուղղվի «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «31001. ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում 2022 թվականի պետական բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը: