Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում է ISNA-ի Տելեգրամ-ալիքը։
Հայտնի է, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը նոյեմբերի 1-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով կայցելի Թեհրան: Հանդիպմանը սպասվում է երկու երկրների իշխանությունների միջև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:
Հայաստանի վարչապետին պաշտոնապես կդիմավորի երկրի նախագահը Սաադ-Աբադ պատմամշակութային համալիրում, իսկ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենա բարձրաստիճան անձանց համատեղ հանդիպում:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և կարևորել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը: