Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում դիվանագետների հետ հանդիպմանը ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել, հայտնում է «Հրապարակ»-ը։
Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ Փաշինյանին խորհուրդ տվել անհապաղ աջակցություն հայտնել Ուկրաինային, քանի որ վերջինիս հաղթանակը մի քանի ամսվա հարց է։ Այս հայտարարությունը հունից հանել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, նա հակադարձել է՝ ասելով․
«Ռուսաստանը ոչ մի պարագայում չի պարտվի, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ ուղղությամբ, միջուկային զենք գործի կդնեն»։
Փաշինյանն էլ սենսացիոն հայտարարություն է արել՝ դեսպաններին ասելով, որ ի գիտություն ընդունեն, որ երկիր Նաիրի գոյություն չունի։ Դիվանագետները դա ընկալել են՝ որ Արցախ այլեւս գոյություն չունի: