ՀՀ-ի համար ԵՄ առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայատարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանն, անդրառանալով այն մեկնաբանություններին, թե Հայաստանը թաքնվելով ԵՄ առաքելության հետևում՝ ինչ-որ սադրանքներ է իրականացնում, նշել է, որ հայկական կողմը ընդհանրապես սարդանքներ չի անում։
Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում ԼՂ-ում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային մեխանիզմների գործարկմանը, Միրզոյան պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Իրանաում, ինչպես բոլոր կարող են տեսնել ԼՂ-ում իրական ցեղասպանության վտանգ կա, ինչը դրսևորվում է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարութււոյուններում»,-հայտարարեց նա։
Եվրամիությունը փետրվարի 20-ին գործարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: ԵՄ առաքելությունը Հայաստանում (EUMA Armenia) կներառի մինչև 100 դիտորդ։