«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամների հարաբերությունները ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ:
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները խիստ վրդովվել են և ասում են, որ երբ աշխատանքային այցով մեկնում են ԱՄՆ, ապա Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում իրենց: