• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Դեկտեմբեր 2023 21:19
  • 402.95
  • 436.48
  • 4.4
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մերժելի է․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Հասարակություն, Քաղաքականություն,
01 Սեպտեմբեր 2023 18:31
ShareShareShare
Наш Telegram
Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մերժելի է․ Գերագույն հոգևոր խորհուրդ
telegram

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ծայրահեղ մտահոգիչ է համարել հայրենական կյանքում առկա իրավիճակը, իսկ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ մերժելի։

«Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի»,-նշված է հայտարարության մեջ։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնություններն անհամարժեք է համարում։

«Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին»,-հավելել է Գերագույն հոգևոր խորհուրդը։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։

Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։

Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։

Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:

Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։

telegram
Tags: АрменияԱրցախԳերագույն Հոգևոր Խորհուրդհայտարարություն

Առնչվող Նորություններ

Հայաստանը չի դիմել 3-րդ երկրի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հաստատման միջնորդության համար․ ԱԳ նախարար

Հայաստանը չի դիմել 3-րդ երկրի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հաստատման միջնորդության համար․ ԱԳ նախարար

06 Դեկտեմբեր 2023 20:44

Դատախազի ինքնազգացողությունը վատացել էր Քոչարյանի որդուն պատկանող գույքի մասին կարդալիս․ Ալեքսանյան

Դատախազի ինքնազգացողությունը վատացել էր Քոչարյանի որդուն պատկանող գույքի մասին կարդալիս․ Ալեքսանյան

06 Դեկտեմբեր 2023 19:57

Պարեկները տուգանում են Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց. Թորոսյան

Պարեկները տուգանում են Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց. Թորոսյան

06 Դեկտեմբեր 2023 19:10

ՀՀ պարեկային ծառայությունը վերջին շրջանում տուգանում է Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց, ովքեր ունեն վրացական վարորդական իրավունք, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի...

Դասագրքերի վերաբերյալ արձագանքների հիման վրա լրամշակումներ կարվեն․ ԿԳՄՍ նախարար

Դասագրքերի վերաբերյալ արձագանքների հիման վրա լրամշակումներ կարվեն․ ԿԳՄՍ նախարար

06 Դեկտեմբեր 2023 18:56

Դասագրքերի վերաբերյալ արձագանքների հիման վրա լրամշակումներ կարվեն, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին...

Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը բավականին լավ է աշխատում․ Սանոսյան

Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը բավականին լավ է աշխատում․ Սանոսյան

06 Դեկտեմբեր 2023 18:27

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն զրկվի սոցիալական աջակցությունից. ԱՍՀ նախարար

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն զրկվի սոցիալական աջակցությունից. ԱՍՀ նախարար

06 Դեկտեմբեր 2023 17:58

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի YouTube ալիքում: ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն զրկվի սոցիալական աջակցությունից, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի...

Ավելին
  • Լուրեր
Արարատ Միրզոյանն արդյունավետ է անվանել Սկոպյեում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները

Արարատ Միրզոյանն արդյունավետ է անվանել Սկոպյեում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները

06 Դեկտեմբեր 2023 21:04
Հայաստանը չի դիմել 3-րդ երկրի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հաստատման միջնորդության համար․ ԱԳ նախարար

Հայաստանը չի դիմել 3-րդ երկրի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հաստատման միջնորդության համար․ ԱԳ նախարար

06 Դեկտեմբեր 2023 20:44
Փոխվարչապետը խոսել է անկլավների, դելիմիտացիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին

Փոխվարչապետը խոսել է անկլավների, դելիմիտացիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին

06 Դեկտեմբեր 2023 20:30
Ինչո՞ւ է կառավարությունն ապախթանում տրանսպորտային միջոցների արտահանումը

Ինչո՞ւ է կառավարությունն ապախթանում տրանսպորտային միջոցների արտահանումը

06 Դեկտեմբեր 2023 20:07
Դատախազի ինքնազգացողությունը վատացել էր Քոչարյանի որդուն պատկանող գույքի մասին կարդալիս․ Ալեքսանյան

Դատախազի ինքնազգացողությունը վատացել էր Քոչարյանի որդուն պատկանող գույքի մասին կարդալիս․ Ալեքսանյան

06 Դեկտեմբեր 2023 19:57
Փաստերի ուսումնասիրությամբ մտահոգությունները փարատվել են. Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

Փաստերի ուսումնասիրությամբ մտահոգությունները փարատվել են. Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

06 Դեկտեմբեր 2023 19:50
Ե՞րբ են հրապարակվելու 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, անհետ կորածների անունները․ Գեղամ Նազարյան

Ե՞րբ են հրապարակվելու 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, անհետ կորածների անունները․ Գեղամ Նազարյան

06 Դեկտեմբեր 2023 19:40
Արցախից բռնի տեղահանված շահառու ուսանողների շրջանակը կընդլայնվի․ Անդրեասյան

Արցախից բռնի տեղահանված շահառու ուսանողների շրջանակը կընդլայնվի․ Անդրեասյան

06 Դեկտեմբեր 2023 19:30
Հիմա քաղաքական գործիչներին պադյեզդներում չեն սպանում, փայ չեն մտնում․ Փաշինյանը՝ Քոչարյանին

Հիմա քաղաքական գործիչներին պադյեզդներում չեն սպանում, փայ չեն մտնում․ Փաշինյանը՝ Քոչարյանին

06 Դեկտեմբեր 2023 19:20
Պարեկները տուգանում են Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց. Թորոսյան

Պարեկները տուգանում են Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց. Թորոսյան

06 Դեկտեմբեր 2023 19:10
Արարատ Միրզոյանն արդյունավետ է անվանել Սկոպյեում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները
Հայաստան

Արարատ Միրզոյանն արդյունավետ է անվանել Սկոպյեում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները

06 Դեկտեմբեր 2023 21:04

Կարդալ
Հայաստանը չի դիմել 3-րդ երկրի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հաստատման միջնորդության համար․ ԱԳ նախարար
Արտաքին քաղաքական

Հայաստանը չի դիմել 3-րդ երկրի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հաստատման միջնորդության համար․ ԱԳ նախարար

06 Դեկտեմբեր 2023 20:44

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ